Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը:


Ամբողջ աշխարհում 2010 թ. գլաուկոմայով հիվանդ մարդկանց թիվը կազմել է 60,5 մլն։ Ցավոք, կանխատեսվում է, որ 2022 թ. այդ թիվը կաճի` հասնելով մինչև 80 մլն: Ընդ որում, տարբեր էթնիկ և ռասայական խմբերում տարածվածությունը տարբեր է: Օրինակ, արևմտյան երկրներում առավելապես տարածված է գլաուկոմայի՝ բաց անկյուն, իսկ արևելքում` փակ անկյուն տարբերակը:


Առողջապահության բնագավառում գլաուկոման, կլինիկական և ֆինանսական առումով, համարվում է մեծ բեռ:


Կախված նրանից, թե առաջային խցիկի անկյան որ գոտիներն են երևում, տարբերում են բաց անկյուն, փակ անկյուն և խառը տիպի գլաուկոմա:


Գլաուկոմայով հիվանդների 74%-ը տառապում է բաց անկյուն գլաուկոմայով: Փակ և բաց անկյուն գլաուկոմաների ժամանակ տեսողության նվազման հիմնական գործոնը բարձր ներակնային ճնշումն է: Այդ պատճառով բուժման առանցքը համարվում է վերոհիշյալ գործոնի վրա ազդելը:


ԳլաուկոմաՀամաճարակաբանական և կլինիկական փորձաքննությունները ցույց են տվել, որ ներակնային ճնշման օպտիմալ հսկողությունը նվազեցնում է հիվանդության առաջխաղացումը:


Գրեթե միշտ հիվանդությունն ընթանում է աննկատ, ուստի մարդիկ դիմում են բժշկի արդեն տեսողության զգալի վատացումով:


Գլաուկոման պահանջում է դինամիկ, երկարատև բուժում: Հիվանդության ձևերի տարբերակմամբ է պայմանավորված հիմնական բուժման հայեցակետը, քանի տեսակներից յուրաքանչյուրն ունի հիվանդության վարման և բուժման իր առանձնահատկությունը:
Բուժման ռազմավարության գործընթացում կարևորագույն տեղ ունի ախտորոշումը, քանի որ ճիշտ ախտորոշումից է կախված բուժման մեթոդի ընտրությունը` կոնսերվատի՞վ, լազերայի՞ն, թե՞ վիրահատական:


Գլաուկոմայով հիվանդների կյանքի որակը տուժում է, հիվանդությունն ազդում է նրանց ֆիզիկական, հուզական և սոցիալական վիճակի վրա:


Վահան Պապոյան
Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի վիրասրահի վարիչ

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ